Արցախի ճամբարը գինու դպրոցում

Ուսումնական աշնան ևս մի հագեցած օր ունեցան մեր արցախցի ճամբարականները։ Առավոտյան երգուսուցման, մարզական պարապմունքներից հետո եղանք Խաղողի և գինու դպրոցում, ծանոթացան խաղողի մշակման, գինու ստեղծման աշխատանքներին։ Սովորողներն ստացան իրենց հարցերի պատասխանները ընկեր Արտակից։ Օրն ամփոփեցինք Տիգրան Հայրապետյան գրադարան այցով, որտեղից ստացան ուսումնական ձեռնարկների նվեր փաթեթներ։

Author: astepanjan

Ողջույն, բարի գալուստ իմ մեդիաաշխարհ: Աշխատում եմ կրթահամալիրում 2010 թվականից: Սիրում եմ ներթափանցել մանուկների ներաշխարհ և բացահայտել նրանց տաղանդները:

Leave a comment