Հեռավար առցանց ընտանեկան դպրոց

1-ին դասարանի սովորող Գասպարյան Դավիթը իր ընտրությամբ աշխատում է ընտանեկան հեռավար դպրոցում և ներկայացնում է աղանկարչության իր աշխատանքը։

Արևշատ և ստեղծական օր

Արևաշատ էր այսօր օրը Արցախի մեր սովորողների հետ

Մեդիահմտության դասընթացները նրանք անցնում են մեծ քայլերով: Աշխատանքը շատ հավես ստացվեց մեր քանդակագործ ուսուցիչ Լևոնի հետ, սովորողները ոգևորվեցին ու հարազատությունը ավելի ջերմացրեց ընդհանուր աշխատանքի շուրջ: Շարունակելի…

Արցախի հետ

Այսօր Արցախցի ճամբարականների օրը սկսեցինք ուսումնական ժամերգությամբ՝ Սուրբ Երրոդություն եկեղեցում Տերունական աղոթքը շուրթերին և սրտերում: Սասնա լանջում էլ միասնական կարդացինք հատվածներ <<Սասունցի Դավիթ>> Էպոսից: Օրը հագեցած էր ազգային հաղթական պարերգերով և տրամադրությամբ: Մեդիուրբաթ պարապմունքն էլ բացօթյա էր և արևաշատ: Օրվա ավարտը հեծավավարությամբ ու մարզական էր: Պայմանավորվեցինք հաջորդ ճամբարային հանդիպման օրվա անելիքները: Կսպասենք մեր սիրելի ու հարազատ արցախցի սովորողներին, որոնք մեզ ուժ ու ապրելու հավես են փոխանցում:

Ճամբարը արցախցիների հետ

Այսօր Արցախի ճամբարականների աշնանային ճամբարի առաջին օրն էր։ Մշակված ծրագրով մեդիակրթության վարպետության դասը, մեդիաուրբաթի համերգի նախապատրաստումը և բարբառային աշխատանքը ստացվեց։ Կարևորը, որ սովորողները ուրախ էին ու սպասում էին հանդիպմանը, ծնողներն էլ մասնակցեցին իրենց հետ։ Միասին էլ քննարկեցինք հաջորդ հանդիպման անելիքները, որը տեղի կունենա ուրբաթ օրը ուսումնական Ժամերգությունով՝ Սուրբ Երրորդություն եկեղեցում։

Հեռավար ուսուցման նախագիծ

Մասնակիցներ՝ 1-3-րդ դասարանների ընտրությամբ գործունեության խմբի սովորողներ

Ժամանակահատվածը՝ հոկտեմբեր ամիս

Նախագծի նպատակը՝ ազատ ստեղծագործական աշխատանքների արդյունքում ստանալ տարբեր նկարներ, կոլաժներ, քանդակներ։

Անհրաժեշտ նյութեր՝ պլաստիլին կամ աղի խմոր, գուաշ, մատիտներ, յուղամատիտներ,աշնան տերևներ,գունավոր թղթեր,ամսագրեր։

Այլընտրանքային նկարչություն աշնան տերևներով, աղանկարչություն։

https://pin.it/38PBgku

https://pin.it/1h4ZA7l

Արդյունքները կամփոփվեն բլոգում նկարների, տեսանյութերի տեսքով։

Էլ.փոստի հասցե a.stepanjan@mskh.am