Մայիսյան 19-րդ հավաք

Մայիսյան հավաքի բլոգ

Մայիսյան հավաքի օրացույց

Մայիսյան հավաքի համագործակցային նախագիծ Զառա Ոսկանյանի հետ

Փարաջանով 100

02.05, 03.05

12:55-13:35`Կավե կոճակների

06.05

11:55-12:35`Փարաջանով 100

12:55-13:35`Փարաջանով 100

Ապրիլ ամսվա հաշվետվություն

Տեխնոլոգիա` կար ու ձև( 4 ժամ)

Համագործակցություն խեցեգործների հետ`

«Կավե կոճակներ»

Ուսումնական ճամփորդություններ`

Կրկնազատիկը Գետարգելում

Լուսանկարչական պլեներ Թումոյի այգում

Վերապատրաստման եռօրյա դասընթաց

Սովորողների հաշվառում, ընդմիջումների կազմակերպում

Փոխարինում բացակա դասավանդողներին

2023-2024թթ ուսումնական պլանի կատարողական

Ուսումնական պլան 2023-2024

Տեխնոլոգիա. Կար ու ձև

Շաբաթական ժամաքանակը` 2 ժամ

33. «Տեխնոլոգիան» կազմակերպվում է բույսերի և կենդանիների խնամքի, դիզայնի, խեցեգործական, առողջության պահպանության, խոհանոցային, կարուձևի, ծեսերի, տոների, ցուցադրությունների, տոնավաճառների կազմակերպման մոդուլներով: 

Տեխնոլոգիա առարկայի կար ու ձև բաղադրիչը համարում եմ հաջողված: Այն կազմակերպվում է 4-րդ և 5-րդ դասարանների յուրաքանչյուր խմբի համար 12- ական պարապմունքով: Պարապմունքները ներառում են տարրական գիտելիքներ ձեռքի կարատեսակների ու մեքենայակարի վերաբերյալ: Յուրաքանչյուր խումբ ձեռք բերեց ասեղի հետ աշխատելու, կոճակ կարելու,էլեկտրական կարի մեքենայով ուղիղ կարելու հմտություն:

Մոդուլը համարում եմ ստացված այն առումով, որ խմբերը աշխատում են փոխկապակցված, օրինակ` առողջագիտության պարապմունքին խոսվում է ասեղի հետ աշխատելու անվտանգության կանոնի մասին, դիզայնի խմբի սովորողների հետ համատեղ նախագիծ ենք իրակացրել «Ձոն» ստուգատեսի օրերին, խեցեգործները պատրաստեցին կավե կոճակներ, իմ խմբի սովորողները սովորեցին կարել դրանք կտորին:

Վերապատրաստման դասընթաց

Թեման՝  «Երեխաների հանդեպ բռնության կանխարգելում և արձանագրում»

Եռօրյա վերապատրաստում իրականացրեց ՏՄԱԿ-ի մասնագետը: Ծրագրում քննարկվեցին հարցեր երեխաներին ուղղված բռնության տարբեր տեսակների շուրջ: Եղան խմբային քննարկումներ, բանավեճեր, հակադարձումներ: Ամփոփումների տեսքով ներկայացվեցին վերջնական արդյունքները: Երկժամյա սեմինարները բավականին հագեցած ու բովանդակալից անցան:

Տեսանյութը` Մարիամ Առուշանյանի

Մարտ ամսվա հաշվետվություն

Ընդհանուր պարապմունքի մասնակցություն

Տեխնոլոգիա` կար ու ձև (4 ժամ)

«Ձոն» տեխնոլոգիական ստուգատեսի համագործակցություն` Բացիկներ

Համագործակցություն` Масленица

Ուսումնական ճամփորդություն`

«Թումանյանական հեքիաթների շարք» ներկայացմանը

Հայաատանի բնության թանգարանում

Դասավանդողների գարնանային դպրոց. Աշխատաժամանակ

Առաջին դասարանցիների մուտքի ճամբար

Հայաստանի բնության թանգարանում

Երկրորդ դասարանի սովորողները եղան Հայաստանի բնության թանգարանում: Տեղեկացան մեր երկրի կենդանական աշխարհի մասին, ուսումնասիրեցին պահպանված կենդանիներին` իրենց ամբողջական տեսքով ու գույնով:

«Ձոն» ստուգատեսի բացիկներ

Տեխնոլոգիական ստուգատեսի օրերին առաջին դասարանի սովորողները իրենց ձեռքերով գունեղ բացիկներ պատրաստեցին մայրիկների համար: Սովորեցին անկաշկանդ օգտվել թղթից, մկրատից:

Տեսանյութը` Հասմիկ Ղազարյանի