Հունվարյան ճամբար 2023-ի ամփոփում

«Հմուտ ձեռքեր» ջոկատի գործունեություն

Երկարացված օրվա ճամբարի գործունեություն

Սովորողների հաշվետվությունները

Նատալի Գալստյան

Մարիա Տեր-Մարգարյան

Կարապետյան Նարե

Գրիգ Աբրահամյան

Ալեքսանդրա Պետրոսյան

Եվա Բարսեղյան

Նատալի Գրիգորյան

Ավետ Ավետյան

Միքայել Մնացականյան

Էրիկ Բեգլարյան

Քնարիկ Առուստամյան

Նարե Նահապետյան

Արման Հարությունյան

Էդվին Հարությունյան

Ձմեռային ստուգատեսային ճամբարի(2-րդ ուսումնական շրջանի) ամփոփում

Ստուգատեսային ճամբարի օրերը բավականին հագեցած ու արդյունավետ անցան: Աշխատեցինք ու ստեղծագործեցինք Զառա Ոսկանյանի հետ` իրականացնելով մի շարք նախագծեր ու շարունակելով գործունեությունը երկարացված օրվա ջոկատում: Լրացնելով միմյանց, արդյունքում ունեցանք արտադրական ուսուցման համար նախատեսված տարբեր իրեր, մասնակցեցինք մարզական ստուգատեսին, ունեցանք ճամփորդություններ ու ճամբարն ամփոփեցինք խոհանոցային գործունեությամբ, ավանդական Դդմածեսով, որտեղ էլ ներկայացվեցին ճամբարականների աշխատանքները:

Լուսաբանումներ`

Ճամբարականները տեխնոպարկում

Ձևավոր գրչամաններ

Դդմածեսի դեկորներ

Մարզական ստուգատեսներ

Մարզական ստուգատես

Ճամփորդություններ

Գազպրոմ Արմենիայի սահադաշտ

Ս.Փարաջանովի թանգարանում

Դդմով թխբածքաբլիթ

Դդմով քաղցրաբլիթ

Դդմածեսին ընդառաջ մեր ջոկատի ճամբարականների հետ պատրաստում ենք արդեն ավանդույթ դարձած դդմով քաղցրաբլիթներ: Սկզբում քերիչով անցկացրեցինք կեղևազրկած դդումները, ապա խառնեցինք մթերքը, պատրաստեցինք խմոր: Թխվածքաբլիթը ձևավորեցիք խմորե վանդակներով:

Դդմածեսի դեկորներ

Դդմածեսի դեկորներ են պատրաստում Արևելքի տարատարիք ճամբարականները: Նախագծին են մասնակցում նաև երկարացված օրվա 6 տարեկանները: Աշխատում ենք թղթով, ֆետրով ու կտորով ու ստանում ապլիկացիայից դդումներ, բարձիկ դդումներ: Դեկորներից կձևավորենք ծիսական միջավայրը:

Մի օր սահադաշտում

«Հմուտ ձեռքեր» ջոկատը Գազպրոմ Արմենիայի սահադաշտում է:Մասնակցում ենք հունվարյան ստուգատեսային ճամբարին, որի բաղադրիչ է նաև մարզական ստուգատեսը: Ճամբարականները ցուցադրում են իրենց հմտությունները նաև սառույցի վրա:

Գազպրոմ Արմենիա սահադաշտ

Ճամփորդության օրը` 24.01.2023

Վայրը`Գազպրոմ Արմենիա սահադաշտ

Մասնակիցներ`Արևելյան դպրոցի «Հմուտ ձեռքեր» ջոկատ

Պատասխանատուներ`Զառա Ոսկանյան, Աննա Ստեփանյան

Նպատակը

1.զարգացնել մարզական հմտությունները

2.Մասնակցություն ձմեռային մարզական խաղերին

Ընթացքը՝ 

08: 50` մեկնում Մայր դպրոցից

09: 45- 10 – 45` սահք 

մինչև 11: 30 ` վերադարձ դպրոց։ 

Նախահաշիվ՝ 2000 դրամ յուրաքանչյուր սովորող վճարում է սահքի համար։ 

Տրանսպորտ՝ 8000 դրամ, բաժանվում է բոլոր մասնակիցների մեջ։

Մասնակիցներ`

1. Սվետլանա Չախալյան

2. Ստեֆանի Հակոբյան

3. Արման Հարությունյան 

4. Վանեսսա Զեյնալյան

5. Ալեքսանդրա Պետրոսյան

6. Նարեկ Հովհաննիսյան

7. Մարիա Տեր-Մարգարյան

8. Նարեկ Գառնիկյան

9. Գրիգ Աբրահամյան

10. Միքայել Մնացականյան

11. Ավետ Ավետյան

12. Էրիկ Բեգլարյան

13. Էդվին Հարությունյան

14. Նահապետյան Նարե

15. Նատալի Գալստյան

16. Քնարիկ Առուստամյան 

17. Նարե Կարապետյան

18. Էմիլի Զաքարյան

19. Գալստյան Նատալի

20. Եվա Բարսեղյան

՝

Ձևավոր գրչամաններ

«Հմուտ ձեռքերը» պատրաստում է հետաքրքիր տարաներ: Ջինսե կտորների գունային համադրությամբ ունեցանք գեղեցիկ տարաներ, որոնք կարող են օգտագործվել տարբեր նպատակներով` կծառայեն որպես գրչատուփ կամ ծաղկաման: Սովորողները հմտանում են նաև ձևելու, կարելու արվեստում: Ավարտուն տարաները կոլաժային ոճով ձևավորեցին:

Ճամբարականները տեխնոպարկում են

Հունվարյան ստուգատեսային ճամբարի օրերը հագեցած են անցնում: Մեր ստեղծագործ ջոկատը կրթահամալիրի տեխնոպարկում է: Սովորողները ծանոթանում են նոր գործիքների հետ: Առաջարկում են ստանալ խաղ-փազլ, որի վրա էլ կանեն իրենց էսքիզը: Խաղը պատրաստում են ընկեր Գնելի հետ: