Ձմեռային ճամբար 2024.Տեխնո ջոկատ

Նախագծի մասնակիցներ-4-5րդ դասարաններ

Նախագծի ժամկետներ-հունվարի 8ից 

Ջոկատավարներ՝ Զառա Ոսկանյան և Աննա Ստեփանյան

Ձմեռայի ճամբարը նոր և հետաքրքիր դարձնելու համար իրականացնելու ենք  մի շարք նախագծեր:Նախագծերը կլինեն ոչ միայն տեխնոլոգիական,այլ նաև էկոլոգիական,խոհանոցային և արտ-թերապևտիկ,թատերական, կար ու ձևն էլ ավելացրած։

Ձմեռային ճամբարի առաջին շաբաթը կսկսենք արտ-թերապիա նախագծից,որն անընդհատ և շարունակական է:Նախագծի նպատակն է սովորողներին սովորեցնել և ծանոթացնել նկարչության ժանրերի,ավելի կոնկրետ՝ դիմանկարի  հետ:Ինչպես նաև աշխատելու ենք խմորով և ինքներս պատրաստելու ենք պլաստիլին:Խմորը նույնպես համարվում է  արտ-թերապևտիկ նյութ:Նախագծի վերջում ունենալու ենք խմորից պատրաստված կոլաժ:

4-5րդ դասարանի սովորողների հետ աշխատելու ենք արտ-թերապիայով և կոլաժով:Սովորողները կծանոթանան «կոլաժ»ժանրի հետ,և իրենց ձեռքով կստեղծեն հետաքրքիր կոլաժային աշխատանքներ:Որպես նյութ կարող ենք օգտագործել՝ թափոններ,ամսագրեր,գունավոր թղթեր և այլ տարատեսակ նյութեր:Կոլաժն օգնում է առավել ազատ և ինքնատիպ ստեղծագործել:

Բացի տեխնոլոգիական նախագծերից 4-5-րդ դասարանցիների հետ իրականացնելու ենք խոհարարական նախագծեր:Սովորելու ենք ինքներս պատրաստել համեղ ըմպելիքներ,անուշեղեն,մրգային աղցաններ:

Թատերական փառատոնին մասնակցելու համար անպայման օգտագործելու ենք  մեր պատրաստած կավե տիկնիկները:Այս տիկնիկների միջոցով ստեղծելու ենք նոր և հետաքրքիր հեքիաթասաց հաղորդում:Դե ինչ,կարծում եմ հետաքրքիր կստացվի:

Ունենալու ենք նաև ճամփորդություններ։

Ձմեռայի  ճամբարի մասին պատմող նյութերը կտեսնեք բլոգում և ենթակայքում

Հունվարի 3-5

Աշխատակարգ հունվարի 3-5

Բովանդակություն`

1. 4-5-րդ դասարանի սովորողների առաջին ուսումնական շրջանի ամփոփում

2.Ձմեռային ճամբարի աշխատանքների նախապատրաստում

Առաջին ուսումնական շրջանի ամփոփում

Ուսումնական առաջին շրջանի հաշվետվությունն ըստ ամիսների`

Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն

Հոկտեմբեր ամսվա հաշվետվություն

Նոյեմբեր ամսվա հաշվետվություն

Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն

Առաջին ուսումնական շրջանում այս տարի կիրառեցինք մոդուլային տեխնոլոգիան` իր վեց բաղադրիչներով: Դասավանդել եմ կար ու ձև առարկան: Փաստեմ, որ բավականին հաջողեց, քանի որ, ըստ իս, կարի տարրական գիտելիքը անհրաժեշտ է բոլոր սովորողների համար: Այն սկսեցինք ասեղի հետ աշխատելու անվտանգության կանոներից, շարունակեցինք ասեղ թելելու, բլանդակարի, խաչկարի, վերջում մեքենակարի հմտության ու կարողության ամրապնդման: Սովորողները պարապմունքներին մասնակցեցին սիրով ու ամփոփ ներկայացրեցին բլոգի իրենց բաժնում:

Մանկավարժական ձմեռային ճամբար. 25.12-29.12

Դեկտեմբերի25-29`

10:00-12:15– Անհատական աշխատանք դպրոցում
— ուսումնական 2-րդ շրջանի նախագծեր,կազմակերպում
— ուսումնական 2-րդ շրջանի հունվարյան ստուգատեսների ծրագրերի ներկայացում
— առաջին ուսումնական շրջանի ամփոփում: Խնդիրներ: Առաջարկներ

12:15` ընդմիջում

13:00-տեխնոլոգիա դասավանդողներ(կաբ. 2-3)

Դեկտեմբերի 26

10:30-11:30- Չմշկասահքի պարապմունք Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում

Դեկտեմբերի 29՝

Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն

8:20-9:00 սովորողների դիմավորում ավտոկայանատեղիում

Ուսումնական ճամփորդություն

Երևան քաղաքի պատմության թանգարանում

Տեխնոլոգիա դասաժամ(4 ժամ)

Փոխարինում բացակա դասավանդողների

Արևելքի սովորողների տոնական հագուստներ

Երևան քաղաքի պատմության թանգարանում

5-երորդ դասարանի սովորողների մի խումբ ևս նախագծային այց կատարեց Երևան քաղաքի պատմության թանգարան: Շնորհիվ ինտերակտիվ խաղի` սովորողները տեղեկություններ ստացան մեր բազմադարյան քաղաքի պատմության, արժեքների, կենցաղի ու մարդկանց մասին: